211652_close_icon
views-count41013 դիտում article-date 22:01 21-01-2019

Քննչական կոմիտեի նախագահի հրամաններով պրոֆեսիոնալները նշանակվել են քննչական բաժինների պետեր

Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանի հրամանով Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Ռուբեն Մկրտչյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Հ. Գրիգորյանի մեկ այլ հրամանով Աշոտ Մելքումյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից և նշանակվել նույն մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված 3 անձինք քննչական ապարատում համարվում են իրենց գործի գիտակ, պրոֆեսիոնալ և նրանց վարույթում քննվող բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող քրեական գործեր են քննվել և ուղարկվել դատարաններ, որտեղ դատական քննությունների ընթացքում բոլորը եղել են հիմնավոր: Ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանք համարվում են իրենց գործի գիտակ ու նվիրյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր