211652_close_icon
views-count16527 դիտում article-date 19:41 21-01-2019

Շաուրմայի լցոնման համար նախատեսված աղցանում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

Օրերս սննդային թունավորման կասկածանքով Արտաշատի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 10 քաղաքացի, որոնց հետ զրույցից պարզվել էր, որ վերջիններս սկսել են վատ զգալ Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել հիշյալ հանրային սննդի կետում և, թունավորման պատճառը պարզելու նպատակով, նմուշներ վերցրել այնտեղ առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում շաուրմայի լցոնման համար նախատեսված կաղամբով աղցանում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ), եշերիխիա կոլի և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով: Առկա են եղել նաև խմորասնկեր և բորբոսասնկեր: «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Սննդի կետի աշխատանքը դադարեցված է: [b] Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b] Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2019/01/16/1115058/] ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր հունվարի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխված քաղաքացիների ինքնությունը: Պարզվել էր՝ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Հայկ Սարգսյանը, 16-ամյա Է. Բ.-ն, 18-ամյա Սամվել Շաբոյանը, 25-ամյա Գոռ Ժամկոչյանը, 34-ամյա Նարեկ Բադալյանը, 26-ամյա Գրիշա Հովհաննիսյանը, 32-ամյա Արսեն Հարությունյանը, 34-ամյա Անատոլի Մաքսիմովը, 28-ամյա Արարատ Հովհաննիսյանը, 23-ամյա Գրիգոր Բեկլարյանը: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/5 հասցեում գործող «Ագա Ֆուդ Կորտ» սննդի կետից հավի մսից պատրաստված շաուրմա ուտելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Ն. Բադալյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր