211652_close_icon
views-count1574 դիտում article-date 20:02 21-01-2019

Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով հայկական համայնքի դերը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար և մաղթել ամենայն հաջողություն իր բոլոր ապագա նախաձեռնություններում:

Նմանատիպ նյութեր