Հունվարի 22–25-ը Երևանում տեղի կունենա ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիստի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից:Նիստի շրջանակներում միավորված են չորս աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն զուգահեռաբար։
Նիստի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 09.00-ին, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում։
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ԿՏՀ-ի գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովը։
Նիստի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին խնդրում ենք գրանցվել նախապես՝ զանգահարելով 077.20.60.38 հեռախոսահամարով։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
2019.01.21 21:25


Twitter
Вконтакте
Одноклассники