211652_close_icon
views-count4277 դիտում article-date 18:43 21-01-2019

Գերմանիան արգելեց իրանական Mahan Air ավիաընկերության չվերթները

Գերմանիայի իշխանություններն փակում են Իրանի Mahan Air ավիաընկերության համար իրենց օդանավակայանները։ Ինչպես հայտնում է Interfax գործայկալությունը, այդ զրկել են երկրի օդանավակայաններում վայրէջք կատարելու թույլատրագրից: Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԳԴՀ-ի ԱԳ նախարարության մի աղբյուր: Վերջինս գերմանական իշխանությունների այդ քայլը բացատրել է անվտանգության նկատառումներով, ինչպես նաև այն կասկածով, որ Mahan Air-ը համագործակցում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ, իսկ նրա ինքնաթիռներն օգտագործվում են լրտեսության և ահաբեկչության համար: Նշենք, որ Mahan Air-ն Իրանի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է (խոշորագույնը համարվում է Iran Air-ը): Այն շաբաթական 4 չվերթ էր իրականացնում Դյուսելդորֆ և Մյունխեն: Ավիաընկերությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է գտնվում 2011 թվականից:

Նմանատիպ նյութեր