211652_close_icon
views-count3487 դիտում article-date 18:32 21-01-2019

Ճապոնիան վերսկսել է իրանական նավթի ներմուծումը

Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից ու Թուրքիայից հետո վերսկսել է իրանական նավթի ներմուծումը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին, այսօր՝ հունվարի 21-ին, հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: «Աստիճանաբար ածխաջրածինների առևտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»,-ընդգծել է Հեմաթին։ Նրա խոսքով՝ ԿԲ-ի ու արտահանող ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաև կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը: «Ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր