211652_close_icon
views-count19036 դիտում article-date 17:03 21-01-2019

Ստեփանավանում տեղի է ունեցել տարվա առաջին զորակոչին նվիրված միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ստեփանավանից և տարածաշրջանի համայնքներից 37 պատանի մեկնել են ծառայության: Առաջին զորակոչի միջոցառումը տեղի է ունեցել Ստեփանավանի քաղաքապետարանի, քաղաքի մշակույթի պալատի, ինչպես նաև Ստեփանավանի զինկոմիսարիատի նախաձեռնությամբ: Համերգային ծրագրում ներառված են եղել հայրենասիրական երգեր, պար ու ասմունք: Հոգևորականները նորակոչիկներին Երուսաղեմից բերված օրհնված խաչեր են նվիրել: Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Մարզպետը, կարևորելով տղաների պատրաստակամությունը, բարի ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նրանց, միջոցառման ընթացքում էլ հնչել է նաև քաղաքապետի ուղերձը, որում, մասնավորապես, ասված էր. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցումով է ստանձնել հայրենիքի պաշտպանը լինելու պատասխանատու ու սուրբ այս առաքելությունը, որ հպարտությամբ եք մեկնում՝ մեր ապագայի ու խաղաղության գրավական բանակի շարքերում լինելու: Երկու տարի շարունակ ձեր պահպանությանն ենք հանձնում մեր հայրենիքի սահմանները: Ձեր արժանապատիվ ծառայությունից է կախված լինելու մեր հանգստությունը, խաղաղությունը, մեր հայրենիքի անսասանությունը, մեր տանը ապահով լինելու հնարավորությունը: Ուզում եմ խորին երախտագիտությունս ու խոնարհումս բերել այն մայրերին, ովքեր որդի են վստահել հայրենիքին: Դա էլ ձեր ծառայությունն է: Մենք կաղոթենք, որ ձեր զավակները ողջ-առողջ, հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած, կրկին ձեր գիրկը վերադառնան: Թող խաղաղությունը, համերաշխությունն ու հպարտությունը ձեր ուղեկիցը լինեն ծառայության ողջ ընթացքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր