211652_close_icon
views-count1919 դիտում article-date 15:50 21-01-2019

Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր [url=https://twitter.com/hmafarnworth?lang=en&fbclid=IwAR0PfUaZ8X-LWEp6RU8mIsbgHi5L19SwDv4dqlFbzNidD7WxUwqLYuJCCKQ]թվիթերյան[/url] էջում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: «Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է դեսպանը սոցիալական ցանցի իր միկրոբլոգում: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 10 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան:

Նմանատիպ նյութեր