211652_close_icon
views-count1660 դիտում article-date 12:46 21-01-2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետների պարգևատրման հարցը դեռ չի քննարկել

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետերի պարգևատրման հարցը դեռ չի քննարկել: Այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը դեռ չի քննարկել: Որքանով տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանաված կարգով, այսինքն՝ նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես օրենքը թույլատրում է: Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պետք է նշենք, որ այդ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել է նաև նախորդ գումարման Ազգային ժողովում, այսինքն՝ բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցը ընգծեց, որ պարգևավճարների ինստիտուտում գլխավոր խնդիրը ցածր աշխատավարձերն ու լավագույն աշխատողների խրախուսման իրավունքներն են: Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ ՀՀ մի շարք մարզպետեր խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին: 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

Նմանատիպ նյութեր