211652_close_icon
views-count3706 դիտում article-date 13:23 21-01-2019

Իսրայելական բանակը Սիրիայում հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, թիրախը եղել են իրանական զինապահաստները, հետախուզության ուժերի օբյեկտը, վարժական ճամբարն ու հակաօդային պաշտպանության համակարգերը: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից: Ի պատասխան այդ գրոհի՝ Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները գիշերը գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաև Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա: «Իրանը, երեկ կրակ բացելով Իսրայելի տարածքի վրա, հերթական անգամ ապացուցեց Սիրիայում իր հաստատվելու իսկական նպատակները, ինչն սպառնում է Իսրայելի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,-ասված է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր