211652_close_icon
views-count4776 դիտում article-date 11:22 20-01-2019

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի - Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր