211652_close_icon
views-count1020 դիտում article-date 13:14 20-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 20-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Արագած գյուղի սկզբնամասում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նմանատիպ նյութեր