211652_close_icon
views-count3205 դիտում article-date 10:16 20-01-2019

ԱՄՆ-ում մի քանի հազար ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով

ԱՄՆ-ում մի քանի հազար ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ ՌԴ քաղաքացիներին այդ մասին նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում. «ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում հորդառատ անձրևների և ձյան տեղումների պատճառով Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան հազար չվերթ», - նշված է հաղորդագրության մեջ: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ում չեղարկված չվերթների թիվը գերազանցում է 6 հազարը, հայտնում է [url=https://iz.ru/835888/2019-01-19/bolee-6-tys-reisov-otmeneny-v-ssha-iz-za-nepogody?utm_source=yxnews&utm_medium=desktop] Известия[/url]-ն:

Նմանատիպ նյութեր