211652_close_icon
views-count11253 դիտում article-date 00:09 20-01-2019

Ռուս կնոջ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցին ազատ է. Ankakh.com

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, բռնաբարության փորձի մեջ մեղադրվող երիտասարդը ազատ է արձակվել, հայտնում է [url=http://ankakh.com/article/111744/%E2%80%8Brrus-knvodj-brrnabaruthyan-pvordzi-myedj-myeghadrvvogh-gyumryetsin-azat-e?fbclid=IwAR1E8vy2r8D1qawKYd23MfmSoJohcCaR2NZKglQyLxHV0NoKuIoa7qtsuxY]Ankakh.com[/url]-ը: 2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, 1990 թվականին ծնված ազգությամբ ռուս բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, իր բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել: Այս փաստի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով: Կնոջ բողոքի հիման վրա գործով մեղադրվում էր գյումրեցի 28-ամյա Հրաչյա Շ.-ն, նա կալանավորվեց, հետո գրավի դիմաց ազատ արձակվեց, կարճ ժամանակ անց՝ նորից դատարանը կալանավորման որոշում կայացրեց: - Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասում էինք՝ ցանկացած նմուշ կտրամադրենք, որ փորձաքննությունները կատարվեն, ստացվել էին բոլոր եզրակացությունները, որոնցով իմ պաշտպանյալի հետ որևէ համակցում չկար, և նիստի ժամանակ քննիչն էլ ասաց դատարանին, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Դեկտեմբերի 28-ին արդեն ազատության մեջ էր պաշտպանյալս, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Շ.-ի պաշտպան Էդգար Թումասյանը: Չնայած բոլոր պնդումներին, հարազատների ներկայացրած բացատրություններին, որով երիտասարդը որևէ առանչություն չի ունեցել տվյալ կնոջ հետ, գործը շարունակվում էր: Փաստաբանը նշում է, վերաքննիչ դատարանի որոշումից հետո ամեն շաբաթ միջնորդություն է ներկայացրել դատարան, ամեն անգամ էլ դրանք մերժվել են: Հիշեցնենք, որ Հրաչյա Շ.-ի հարսանիքը պլանավորված էր դեկտեմբերի 8-ին, սակայն դատարանի որոշմամբ գյումրեցի երիտասարդը կալանքի տակ էր գտնվում, և հարսանիքը չէր կայացել: Երիտասարդ զույգ կամուսնանա փետրվարին:

Նմանատիպ նյութեր