211652_close_icon
views-count2321 դիտում article-date 21:41 20-01-2019

Հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 12.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա Տարոն Ն.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար: Տարոն Ն.-ն ներկայացվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր