211652_close_icon
views-count4978 դիտում article-date 23:13 19-01-2019

«Լույս» դաշինքի անդամը Հայկ Մարությանին հորդորում է կարգի հրավիրել Աջափնյակի թաղապետի տեղակալին

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով և արևային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես թե ի պաշտոնե շատ հեռու է խոսելը ԼՀԿի և նրա ղեկավարի մասին: Այդ անձը քաղաքական որակումներ է թույլ տալիս ԼՀԿի հասցեին իր էջում, հաշվի չառնելով, որ հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի առաջնային օղակներից մեկի ներկայացուցիչը: Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին, քանզի քաղաքական պատասխանատուն դուք եք և իմ արձագանքն էլ այդ անձի վարքագծին լինելու է ուղղված իր քաղաքական պատասխանատուին` Ձեզ: Հ. Գ. Վարչապետին լսեք և զիբիլը հավաքեք ստատուս գրելու փոխարեն», նշել է Դ. Խաժակյանը: Ամենայն հավանականությամբ, Դավիթ Խաժակյանի նշված անձը Աջափնյակ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն է (լուսանկարում):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր