211652_close_icon
views-count2300 դիտում article-date 20:14 19-01-2019

ԵՊԲՀ-ում ներկայացվել են կլինիկական օրդինատորների զեկույցները

ԵՊԲՀ-ում ներկայացվեցին Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված «Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների զեկույցները: Նախքան զեկույցների ներկայացումը, ողջույնի խոսքով հանդես եկավ Ստամատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը ՝ նշելով, որ նման միջոցառումները կնպաստեն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելուն, այլև դրանց ամրապնդմանը: Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն մասնագետներին, ովքեր մեծ պատրաստակամությամբ օգնել են կլինիկական օրդինատորներին հաջողել նման միջացառման իրականացումը: «Հուսով եմ, որ սա կլինի շարունակական և բոլոր կլինիկական օրդինատորները կմասնակցեն այս ծրագրին»,-նշեց նա: Այնուհետև զեկույցներով հանդես եկան կլինիկական օրդինատորներ Գոհար Միրզոյանն ու Սիլվա Չիլինգարյանը՝ խոսելով ստոմատոլոգիայում բորբոքային հիվանդությունների բուժման այլընտրանքային եղանակների, շաքարային դիաբետի և պարօդոնտ փոխկապակցվածության մասին: Նշենք, որ կլինիկական օրդինատորների հաջորդ զեկույցները կներկայացվեն հունվարի 23-ին, 25-ին և 30-ին, ժամը 11:00-ին, 6-րդ լսարանում: Թեմաները հետևյալն են՝ [b]Հունվարի 23[/b] «CAD/CAM-ի կիրառումը ստոմատոլոգիայում» «Ատամների խճողում. առաջացման պատճառներն ու բուժումը» [b]Հունվարի 25 [/b]«Լրիվ շարժական պրոթեզավորման հաջողության բանալիներ» «Կյանք մահից հետո (Դատաբժշկական ստոմատոլոգիա)» [b]Հունվարի 30 [/b]«Առողջ և գեղեցիկ ժպիտ»

Նմանատիպ նյութեր