211652_close_icon
views-count68529 դիտում article-date 19:36 19-01-2019

Նախարարին «սխալ հանած» տնօրենին Մարությանն ազատել է պաշտոնից

Քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է Երևանի «օլիգարխ դպրոցներն» ազատել խնդրահարույց տնօրեններից, առիթն էլ կա․ լրացել է նրանց աշխատանքային պայմանագրերի ժամկետը։ Այսպես․ քաղաքապետի՝ հունվարի 16-ի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը և Երևանի հ. 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը։ Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի տնօրենի նշանակումը տարիներ առաջ մեծ քննադատությամբ էր ընդունվել։ Բանն այն է, որ համանուն դպրոցում, որը հանրության շրջանում հայտնի է որպես «օլիգարխ դպրոց», տարիներ առաջ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել և հաղթել էր մեկ թեկնածու՝ 20 տարուց ավելի դպրոցը ղեկավարած նախկին տնօրեն Մարիետա Մատղաշյանի դուստր Նատալյա Ստեփանյանը: Նախորդ տարվա կեսերին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա։ «Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել էր նախարարը։ Տնօրեն Նատալյա Ստեփանյանը, սակայն, տեղեկացրել էր, որ իրենք 2010-ին ստացել են լիցենզիա, որը ուժը կորցրած չի ճանաչվել՝ ըստ էության «սխալ հանելով» նախարարին։ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը փորձեց կապ հաստատել տնօրենի հետ, և քանի որ օրը ոչ աշխատանքային էր, հեռախոսազանգը մնաց անպատասխան։ Ինչպես ավելի վաղը [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/19/1115347/]հայտնել[/url] էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից: [b]Նատալյա Ստեփանյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: [/b] [b]Ռուզաննա Գրիգորյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: [/b] [b]Մարիաննա Ավագյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի հ. 98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:[/b]

Նմանատիպ նյութեր