211652_close_icon
views-count26925 դիտում article-date 18:45 19-01-2019

Հայկ Մարությանը երեք դպրոցի տնօրենների ազատել է աշխատանքից

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից: Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Ն.Ստեփանյանի հետ 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝ [b]1.Նատալյա Ստեփանյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: [/b] 2. Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Ռ. Գրիգորյանի հետ 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝ [b]1.Ռուզաննա Գրիգորյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: [/b] Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Մ. Ավագյանի հետ 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝ [b] 1.Մարիաննա Ավագյանին՝ 2019 թվականի հունվարի 16-ից ազատել «Երևանի հ. 98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:[/b]

Նմանատիպ նյութեր