211652_close_icon
views-count3339 դիտում article-date 23:01 19-01-2019

Հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի ծառայողները Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 45-ամյա Աշոտ Ա.-ին, որը 2017 թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Աշոտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր