211652_close_icon
views-count2155 դիտում article-date 17:10 19-01-2019

«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը. հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ իշխանություններին: Այս մասին կուսակցությունը նշել է հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը՝ ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը: Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով այսօր «Հանրապետության» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վերանշանակվել է իր պաշտոնում:

Նմանատիպ նյութեր