211652_close_icon
views-count1600 դիտում article-date 16:40 19-01-2019

Ոստիկանները գրպանահատին բռնեցին գողությունից րոպեներ անց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունվարի 18-ին, ժամը 18.00-ին, Ազատության 23 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արմեն Ա.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ից 17.50-ն ընկած ժամանակահատվածում, 46 համարի երթուղային ավտոբուսում Արմեն Ա.-ն մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, մանրադրամ և զեղչային քարտեր: Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր