211652_close_icon
views-count4645 դիտում article-date 16:11 19-01-2019

Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել. Hetq.am

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Այս մասին «[url=https://hetq.am/hy/article/100105?fbclid=IwAR3M00QwwKzo2dpnd2oec_Mvz3CCm-1zNP-MnvQimWU41hVpz7h6gb2PcGU#.XEIVoF4U53g.facebook]Հետք[/url]»-ը տեղեկացավ մարզպետի կարգադրություններից: Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք. Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանը նշանակվել են 2018թ. հունիս ամսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս: Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ մարզպետը պարգևատրել է ընդամենը մի քանի ամիս աշխատած պաշտոնյաներին: Լուսինե Մանուկյանը մեր հարցին ի պատասխան` գրավոր պատասխան ուղարկեց, որում ասված է, որ մարզպետարանի մյուս աշխատակիցները ևս պարգևատրվել են, ուղղակի մյուսները պարգևատրվել են մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0919262001547899829146390.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://hetq.am/hy/article/100105?fbclid=IwAR3M00QwwKzo2dpnd2oec_Mvz3CCm-1zNP-MnvQimWU41hVpz7h6gb2PcGU#.XEIVoF4U53g.facebook]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր