211652_close_icon
views-count1949 դիտում article-date 16:01 19-01-2019

Հայերը Բեթղեհեմում նշել են Քրիստոսի Սուրբ ծնունդը

Հայ համայնքը Քրիստոսի ՍԴուրբ ծնունդը նշել է Բեթղեհեմում։ Ավանդույթի համաձայն՝ Երուսաղեմի արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը կեսօրին եկել է Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան բազիլիկ, տեղեկացնում է WAFA-ն։ Քահանաները, սարկավագներն ու ճեմարանականները հետեւել են պատրիարքին Հին քաղաքի հայկական թաղամասից դեպի Բեթղեհեմ երթի ժամանակ։ Կեսգիշերին Մանուկյանը պատարագ է մատուցել Սուրբ ծննդյան քարայրում։ Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքը Սուրբ ծնունդը նշում է 2 շաբաթ հետո՝ հունվարի 19-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր