211652_close_icon
views-count2263 դիտում article-date 15:50 19-01-2019

«Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել

«Դեղին բաճկոննավորների» հերթական ակցիայի պատճառով այսօր՝ հունվարի 19-ին, Ֆրանսիայի ողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը: Նշվում է, որ իշխանությունները ծրագրում են քաղաքում տեղադրել 8 զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում «դեղին բաճկոնավորները» բողոքի ակցիաներ են իրականացնում: Դրանք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Ցուցարարները պահանջում են չբարձրացնել վառելիքի հարկը, բենզինի գինը: Ֆրանսիական իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ՝ նրանք շարունակում են դուրս գալ փողոցներ և ներկայացնել իրենց պահանջները:

Նմանատիպ նյութեր