211652_close_icon
views-count36248 դիտում article-date 11:50 19-01-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ВАЗ 21093-ն ու ВАЗ 216-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Ռոման Սուքիասյանի վարած ВАЗ 21093 մակնիշի 35 ML 574 համարանիշի և Շիրակի մարզի Պենզաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Մելիքյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ԼP 627 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Սուքիասյանը, նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 28-ամյա Փայլակ Առաքելյանը, վարորդ Հ. Մելիքյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Անի Մելիքյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 5-ամյա Ռաֆիկ Մելիքյանը՝ Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արթիկի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր