211652_close_icon
views-count19578 դիտում article-date 11:06 19-01-2019

Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել ՃԵԿ խախտումներ թույլ տված քաղաքացիներին․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կար­միր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտում­ներ և դրանց համար ծանուցված տու­գանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն: Հարցի հետ կապված մեր թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրո­նական բանկ, ճշտելու համար ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրա­մադրելը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր տեղեկացրել են, որ ԿԲ-ի տեղեկատվության համաձայն բանկերը հիմնա­կանում հաշվի չեն առնում «Կարմիր գծե­րի» և ճանապարհային երթևեկության ըն­թացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հան­գամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը: «Հնարավոր է լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ: Այդուհանդերձ նշենք, որ նման դեպքերը հազվադեպ են»,- նշված էր պատասխանի մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր