211652_close_icon
views-count3045 դիտում article-date 10:28 19-01-2019

Էներգետիկ ենթակառուց­վածքների և բնական պաշարների նախարար կնշանակվի փոխնախարար Հակոբ Վարդանյանը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուց­վածքների և բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը, ով 2018թ. հունիսի 5-ից զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը: Վարդանյանը «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հովա­նավորյալն է, և այդ պաշտոնին է նշանակվում «Տաշիր Գրուպի» շահերը այս ոլորտում սպասար­կելու համար: Վարդանյանը 2016-2018թթ. աշխատել է «Տա­շիր Գրուպ» ընկերությունների խմբում էներգետիկայի ոլոր­տում իրականացվող ներդրումային ծրագրերի ղեկավար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվտանգու­թյան և վերահսկողության գծով տնօրենի տեղակալ: Իսկ ներ­կայիս նախարար Գարեգին Բաղրամյանը կնշանակվի հանրային ծառայությունները կար­գավորող պետական հանձնա­ժողովի նախագահ՝ այդ պաշ­տոնում ևս սպասարկելով Սամվել Կարապետյանի շահերը: Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է հանրային ծառայություն­ները կարգավորող հանձնաժո­ղովի սակագնային քաղաքա­կանության վարչության պետ՝ լինելով հանձնաժողովի նախա­գահ Ռոբերտ Նազարյանի տասովշիկը ձախ եկամուտների ապահովման գործում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր