211652_close_icon
views-count2343 դիտում article-date 20:17 18-01-2019

Ունաի Էմերի. Ես չեմ մտածում Օզիլի հեռանալու մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմից կիսապաշտպան Մեսութ Օզիլի հավանական հեռանալու մասին տեղեկությունները: «Ես չեմ մտածում Օզիլի հեռանալու մասին: Շատ ավելի կարևոր է այն, թե ինչպես Մեսութը կարող է օգնել թիմին: Վերջին շաբաթները նա աշխատում է սովորական ռեժիմով: Հնարավոր է, որ մենք նրանք տեսնենք «Չելսիի» հետ խաղին», ասել է Էմերին: Այս մրցաշրջանում Օզիլը ԱՊԼ-ի 16 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր