211652_close_icon
views-count4163 դիտում article-date 18:45 18-01-2019

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Հունվարի 18-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Նմանատիպ նյութեր