211652_close_icon
views-count2742 դիտում article-date 17:52 18-01-2019

Ժոզե Մոուրինյո. Եթե հայրս ինձ տեղ ուղարկեր, միանգամից կգնայի. հիմա այլ ժամանակներ են

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է տարբեր սերունդների միջև փոխհարաբերություններին: «Ես չեմ կարող ասել, որ մեր սերունդը իդեալական էր, իսկ նորը՝ ոչ: Եթե հայրս ինձ փող տար ու ուղարկել թերթ գնելու, ես անմիջապես կգնայի ու կգնեի, միայն կհարցնեի, թե կարելի է մանրը պահեմ: Իսկ եթե ես հիմա տղայիս ուղարկեմ թերթ գնելու, նա կպատասխանի. «Ինչի՞ համար»: Ես կպատասխանեի. «Ուղղակի հիմա զբաղված եմ», իսկ նա կպատասխանի. «Բայց դա կարող ես գնալ 5 րոպե անց»: Նոր սերունդը շատ է փոխվել: Ես չեմ խոսում «Մանչեսթեր Յունայթեդում» իմ փորձի մասին, այլ՝ սերունդների: Դա վերաբերում է համայն մարդկությանը: Մեր երեխաները չեն լինի այնպիսին, ինչպիսին՝ մենք ենք», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր