211652_close_icon
views-count2092 դիտում article-date 16:22 18-01-2019

Էմերին խոսել է լրտեսական սկանդալի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի հետ կապված սկանդալը: Բյելսան իր օգնականներին ուղարկում էր մրցակից թիմերի մարզումներին հետևելու: «Այստեղ պետք է երկու պահ տարանջատել: Առաջին. օրինական է դա կամ ոչ օրինական: Երկրորդը. ազնիվ է դա կամ ոչ: Ես Բյելսային ճանաչում եմ Իսպանիայում նրա կարիերայից: Նա հավատարիմ է իր աշխատանքին և մեծ պրոֆեսիոնալ է: Անձամբ ես նրան շատ եմ հարգում և կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Նա միշտ այդպես է աշխատել: Բայց ես չէ, որ պետք է դատեմ, թե ինչպես պետք է որակել նրա արարքը», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր