211652_close_icon
views-count2169 դիտում article-date 16:15 18-01-2019

Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել է նոր ձևավորված ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «[url=https://armenpress.am/arm/news/961280.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` հունվարի 18-ին, ավարտելով առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը, այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Քանի որ արդեն ընտրվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, կարող ենք ձևավորել նաև ԱԺ-ի խորհուրդը»,-ասաց Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ խորհուրդը կազմված է ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է, «Լուսավոր Հայաստան»-ից` կրկին ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նախորդ օրերին խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, նրա երեք տեղակալներ` նույն խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: Հունվարի 18-ի նիստում խորհրդարանն ընտրեց նաև մշտական հանձնաժողովների նախագահներին:

Նմանատիպ նյութեր