211652_close_icon
views-count1536 դիտում article-date 15:00 18-01-2019

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Եվրապոլի գործադիր տնօրենի հետ

Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Դեսպան Բալայանը, բարձր գնահատելով Եվրապոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվեց Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։ Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր