211652_close_icon
views-count3377 դիտում article-date 23:45 18-01-2019

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով

Հունվարի 17-ին, ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Անտառային փողոցի բնակիչ Արա Մ.-ին: Նա հայտնել է, որ հունվարի 17-ին, ժամը 04.00-ից մինչև ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել է շարժիչի համակարգիչ (կամուտատոր), իսկ հունվարին Երևանի տարբեր վարչական տարածքներում կատարել է նմանատիպ այլ գողություններ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Մ.-ն հունվարի 17-ի գիշերը գողացել է Գոգոլի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես»-ի հոսանքի կարգավորիչը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր