211652_close_icon
views-count1871 դիտում article-date 11:51 18-01-2019

Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված երկիր․ Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»

Աշխարհով մեկ անազատ երկրներում ապրող մարդիկ սկսել են ընդդիմանալ իրենց երկրների բռնապետ ղեկավարներին: Այս մասին հինգշաբթի հրապարակված նոր զեկույցի մեջ հայտարարում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4747923.html#player-set-time=2.517201]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Հետաքրքիր է, որ այս միտումը նկատվում է նույնիսկ ամենադաժան պետություններում», - Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի խոսքով, թե՛ սեփական քաղաքացիներին ռմբակոծող Սիրիայի ղեկավարությունը և թե՛ Յեմենում միլիոնավոր մարդկանց ծայրահեղ աղքատության հասցրած սաուդների դաշինքը խիստ հակահարված ստացան ինչպես միջազգային ասպարեզում այնպես էլ՝ սեփական երկրներում: Միևնույն ժամանակ, ժողովրդավարության ավանդական պահապան երկրները 2018-ին համաշխարհային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանությամբ գրեթե չեն զբաղվել, ավելացրել է Ռոթը. «Թրամփը զբաղված էր իրեն բարեկամական թվացող բռնապետների գովաբանությամբ, Բրիտանիան զբաղված էր Բրեքզիտով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոստումները իրականություն չդարձան: Նույնիսկ Գերմանիայում կանցլեր Մերքելի դիրքերը թուլացան աջակողմյան ուժերի ջանքերով»: Իրականում 2018-ին միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ արդյունքների էին հասնում միասնական դիրքերից հանդես եկող փոքր և միջին ժողովրդավար երկրները, որոնց ճնշումները հաճախ լուրջ դրական հետևանքների էր բերում, նշում է Քենեթ Ռոթը: Ինչ վերաբերում է Հայաստանին, զեկույցում առաջին հերթին ընդգծվում է երկրում անցած «Թավշյա հեղափոխությունը»: «Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ գրանցած երկիր», - նշված է զեկույցում: Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Հայաստանում առկա էին իրավապահների կողմից գործադրված բռնություններ, ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, բռնություններ և խտրականություն միասեռականների նկատմամբ: Հարևան Ադրբեջանում «մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակը 2018-ին չի բարելավել», Թուրքիայում Ռեջեփ Էրդողանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, իսկ Իրանում շարունակվել են իշխանության դեմ բողոքող քաղաքացիների ձերբակալություններն ու սպանությունները: Ռուսաստանում իշխանություններն ուժեղացրել են ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմաբ, իսկ Եվրամիությունը կանգնել է նոր խնդրի առաջ. «Լեհաստանն ու Հունգարիան իմ կարծիքով Եվրամիության ներսում ժողովրդավար սկզբունքների համար երկու հիմնական սպառնալիքն են», - Քենեթ Ռոթի խոսքով, պաշտպանելով մարդու իրավունքներն իր սահմաններից դուրս, Եվրամիությունը չի ակնկալել, որ լուրջ խնդիրներ կունենա նաև իր ներսում, ուստի, որևէ մեխանիզմներ դրա համար չի նախատեսել:

Նմանատիպ նյութեր