211652_close_icon
views-count48514 դիտում article-date 19:16 18-01-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. անօրինական շահագործվող Mercedes-ը բախվել է կայանված Mitsubishi- ին. կան վիրավորներ. պատկան մարմինները հետևություններ չեն անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մելիք Հովսեփյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 83 MՏ 883 համարանիշի և Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 54-ամյա Լիպարիտ Հովհաննիսյանի վարած Mercedes Vito մակնիշի 33 ՍD 242 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Հովսեփյանը, նրա ուղևոր, Աբովյանի բնակիչ, 27-ամյա Սեդա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի ուղևոր Վահե Ստեփանյանը՝ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վ. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է կայանված Mitsubishi–ին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված Mercedes-ը անօրինական շահագործվում է Երևան-Սևան-Երևան երթուղին և սա արդեն 2-րդ դեպքն է, երբ նշված երթուղին անօրինական ուղևորափոխադրմամբ է զբաղվում, իսկ պատկան մարմինները աչք են փակում, կամ չեն ուզում հետևություններ անել, իսկ նման անօրինական երթուղի շահագործելու համար Կապի և տրանսպորտի նախարարությունը պետք է լուրջ պայքար ծավալի, կամ գուցե պատասխանատուները սպասում են՝ նույն անօրինական երթուղին ողբերգական վթարի պատճառ դառնա, որ նոր որոշեն անօրինականության դեմն առնել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/27/1113899/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թևերի մոտ, բախվել էին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Ալիկ Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 144 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 62-ամյա Մարատ Վարդանյանի վարած Land Rover մակնիշի 35 PG 441 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի, որը Mercedes-ի ուղևոր է եղել ու երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետորսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ նշված Mercedes-ը անօրինական էր շահագործվում Սևան-Երևան միջերթուղում և այն Սևանի քաղաքապետարանից ուղևորներ էր բերում Երևան՝ Երիտասարդական մետրոյի մոտ, սակայն նա դրա իրավունքը չուներ, բայց կատարում էր և, ըստ տեղեկությունների, այդ ամենը կատարվում էր Սևանում հայտնի՝ Արա Սմբատյանի կողմից, ում Սևանում ավելի շատ ճանաչում են «Ջութակ» մականվամբ, քանի որ քրեական հարուստ պատմություն ունի ու ժամանակին ասում են, որ լավ երգել է: Վթարի վայրում այդ մասին պատմում էին մի քանի քաղաքացիներ, սակայն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասելով. «Եթե գողական աշխարհում Սմբատյանը կարողացել է երգել, երևի Կապի նախարարության պաշտոնյաների մոտ էլ է լավ երգել, որ թողել են անօրինական գիծ շահագործի, իսկ գծում մի քանի ավտոմեքենաներ կան, որոնց շահագործումը, եթե մասնագետները լավ զննեն ու մի քիչ մտածեն ուղևորների անվտանգության մասին, ապա Ա. Սմբատյանին չի փրկի ոչ մի երգ ու ոչ մի մուղամ»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր