211652_close_icon
views-count24722 դիտում article-date 19:13 17-01-2019

Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներով Երևանում հայտնաբերվել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կողոպուտ կատարողներից 33–ամյա կասկածյալը. նա Վրաստանի քաղաքացի է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ախմեդ Շամիլովին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 30-ին Երևանում ճանաչված ու սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ իր հանցակից ընկերոջ հետ կողոպուտ կատարելու մեջ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս հանցակցի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/31/1114129/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել էր սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Երբ Ռ. Քոթանջյանը մտել էր գետնանցում, ճիվաղը ակնհայտ հափշտակել էր նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էր գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր