211652_close_icon
views-count1069 դիտում article-date 18:31 17-01-2019

Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը

ՀՀ ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի հերթական նիստի տևողությունը, որի ընթացքում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը հարցի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին որոշում կայացվեց ԱԺ նիստում քվեարկությամբ: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ խմբակցությունների կողմից նիստի տևողությունը երկարացնելու համար առարկություն չի եղել: Նիստը երկարացնելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ` 2-ը: Նիստը կշարունակվի մինչ ժամը 19:30-ը: Ազգային ժողովը հունվարի 14-ի նիստում ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

Նմանատիպ նյութեր