211652_close_icon
views-count38233 դիտում article-date 16:32 17-01-2019

Արագածոտնի մարզի Թալին-Ապարան-Արագած հատվածներում ճանշինականները մի իսկական «գրոհ են ձեռնարկել» մերկասառույց ճանապարհների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, վաղ առավոտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության գլխավոր մասնագետ Ռաֆիկ Մկրտչյանի, «Հովհաննես Մանուկյան» ՍՊԸ-ի (ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի), Ապարանի Ճանշինը (տնօրեն Ատոմ Գասպարյանի) և Թալինի ճանշինը (տնօրեն Արմեն Մկրտչյանի) գլխավորությամբ սկսել են իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքներում ձնամաքրման, ճանապարհների մշակման հսկայածավալ աշխատանքները։ Աշխատանքնրն իրականացվում են մի քանի խմբերով, կարելի է ասել՝ առանց ընդմիջման։ Ռ. Մկրտչյանի գլխավորությամբ կատարված աշխատանքներին օնլայն եղանակով հետևում են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Ճանշինականնեը մաքրում են ճանապարհը, սակայն ուժեղ քամին ու բուքը իրենց սև գործն են անում։ Մի քանի կիլոմետրանոց ճանապարհը տեխնիկաներով ձյունը մաքրելուց կարճ ժամանակ անց սաստիկ բուքը նորից բերում ու լցնում է ճանապարհը ձյունով։ Շնորհիվ «Հայավտոճան»-ի և ճանշինականների օպերատիվ աշխատանքների՝ արդյունքում վթարներ տեղի չեն ունենում, սակայն կան մեծ թվով վարորդներ, որոնք երթևեկում են ամառային անվադողերով, մինչդեռ օրեր շարունակ կապի և տրանսպորտի, արտակարգ իրավիճակների նախարարությունները Ճանապարհային Ոստիկանությունը հոդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն ձմեռային անվադողերով, սակայն, ինչպես հաճախ է լինում, շատ վարորդներ ականջալուր չեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանշինականների հետ տեղում աշխատում են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի և Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում ծառայություն են կատարում նաև ՃՈ տեսուչները, ովքեր շատ դեպքերում հանդես են գալիս որպես «քարշակ», քանի որ ամառային անվադողերով ավտոմեքենաները նույնիսկ չեն կարողանում անցնել ճանշինականների կողմից մշակված ճանապարհով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր