211652_close_icon
views-count3639 դիտում article-date 17:15 17-01-2019

Վրաստանում կարմրուկի բռնկում է արձանագրվել

Վրաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների ու հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է Interfax գործակալությունը։ «Վերջին 2 շաբաթվա ընթացքում մեզ մոտ կարմրուկով հիվանդանալու լուրջ դինամիկա է: Մոտ օրերս կառավարությունը որոշում կընդունի այդ հիվանդության դեմ պայքարի արմատական միջոցների մասին: Մենք պետք է գիտակցենք, որ երկրում կարմրուկով հիվանդանալու բռնկում կա, եւ բնակչությունը պետք է դիմի անվճար պատվաստումների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գամկրելիձեն: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի սկզբից այդ երկրում արձանագրվել է, հիմնականում, երեխաների եւ մինչեւ 40 տարեկան քաղաքացիների կարմրուկով հիվանդանալու 312 դեպք։

Նմանատիպ նյութեր