211652_close_icon
views-count5152 դիտում article-date 17:04 17-01-2019

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և այդ երկրի նախագահին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2018 թ. զեկույցում անդրադարձ է կատարել նաև Թուրքիային և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr գործակալությունը: Կազմակերպության գործադիր տնօրեն Քենթ Ռոթը զեկույցում Թուրքիային դասել է պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին: Ռոթը, որպես ամենաթողության օրինակ, երբ երկրի ներսում ժողովրդի ընդվզումը բռնությամբ է ճնշվում, և արտաքին աշխարհը աչք է փակում այդ ամենի վրա, մատնացույց է արել նախագահ Թայիփ Էրդողանին: Անդրադառնալով Էրդողանին՝ Ռոթը նշել է. «Թուրքիայում առկա ժողովրդավարական համակարգը մեծապես վնասվում է անձի անձեռնմխելիության հետևանքով, իսկ Եվրոպան փախստականների մուտքը դեպի իր տարածք կանխելու համար կենտրոնացել է Թուրքիայի աջակցությունը ստանալու վրա»: Զեկույցում, Թուրքիայի հետ, պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին են դասվել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Չինաստանն ու Ռուսաստանը:

Նմանատիպ նյութեր