211652_close_icon
views-count1840 դիտում article-date 13:42 17-01-2019

Ռոնալդ Կուման. Դե Լիգտը երկու տարի անց կդառնա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Այաքսի» պաշտպան Մատիյս դե Լիգտի խաղը: «Դե Լիգտն ու Ֆրենկի դե Յոնգը տարբեր պատճառներով յուրահատուկ են: Դե Լիգտն ավելի երիտասարդ է, նա 19 տարեկան է, և կենտրոնական պաշտպանի դիրքում կարևոր դեր է խաղում: Նա «Այաքսի» ավագն է անցել է ակումբի ակադեմիայով, որը նման է «Բարսելոնայի» դպրոցին: Դա նշանակում է, որ նա լավ տեխնիկա ունի և տակտիկապես հասունացած է: Երկու տարի անց նա կդառնա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը», ասել է Կումանը:

Նմանատիպ նյութեր