211652_close_icon
views-count2548 դիտում article-date 15:01 17-01-2019

2019-ին ՀՆԱ-ի 5,2-5,3 տոկոս աճ է կանխատեսվում. Տիգրան Խաչատրյան

Հայաստանում 2019 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ «Որոշ տարբերություններ լինում են, դրանք պայմանավորված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր