211652_close_icon
views-count644 դիտում article-date 13:19 17-01-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 22.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Լեոի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 07.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Սոբոլ» բեռնատար ավտոմեքենայի 69-ամյա վարորդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Նուբարաշենի բաժանմունք: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 23.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 15.55-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո «Միցուբիշի»-ի վարորդը վրաերթի է ենթարկել նշված վայրում կանգնած քաղաքացուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 19.35-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 12.18-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, իրար են բախվել «Օպել», «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 20.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովունի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել դեղատան պատին. վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզական գյուղում բախվել է ճանապարհին կայանված «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենանների. «ՎԱԶ-2105»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր