211652_close_icon
views-count749 դիտում article-date 11:02 17-01-2019

ՀՀ ցանկացած իշխանության գլխավոր խնդիրներից մեկը ՌԴ-ի և Իրանի հետ փայլուն հարաբերությունների պահպանումն է. Մենուա Հարությունյան

Եվս մեկ անգամ ուզում եմ ուղղակի ընդգծել, որ Հայաստանի ցանկացած իշխանության գլխավոր խնդիրներից մեկը Ռուսաստանի և Իրանի հետ փայլուն հարաբերությունների պահպանումն է, եթե օրվա իշխանությունները չեն կարողանում այս առաջին հայացքից պարզ թվացող, բայց իրականում շատ կարևոր և բարդ խնդիրն իրականացնել՝ նրանք իշխանության ղեկին անելիք չունեն, քանզի նրանց գործունեությունը, որը կարող է փչացնել կամ վատթարացնել Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ ուղղակիորեն վտանգ է առաջացնելու մեր երեխաների ապագայի և մեր պետության անկախության համար։ Այս պարզ ճշմարտությունն օրվա իշխանությունները պարտավոր են իրենց ականջին օղ անել և ամեն բան անել այս երկու կարևորագույն պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները փայլուն պահելու համար... [url=https://web.facebook.com/menua1/posts/1984225674979831]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր