Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ առաջին տիտղոսը նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը՝ «Յուվենտուսի» և «Միլանի» միջև:
Ոչ այնքան դիտարժան այս խաղում ընդամենը մեկ գոլ գրանցվեց. 61-րդ րոպեին գլխի հարվածով «Միլանի» դարպասը գրավեց «Յուվեի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Նշենք, որ 73-րդ րոպեին «Միլանը» մնացել էր 10 հոգով. դաշտից հեռացվել էր Կեսիեն:
Այսպիսով, Ռոնալդուի գոլը հաղթանակ է բերեց «ծեր սինյորային»: Սա պորտուգալացու առաջին տիտղոսն էր թուրինյան ակումբի կազմում: նվաճում Իտալիայում:
Նշենք նաև, որ սա «Յուվենտուսի» պատմության մեջ 80-րդ տիտղոսն էր: