5136 դիտում
16:52 16-01-2019
«Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեստագետը». մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը
«Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեստագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Ռաֆայել Ջրբաշյանը 96 տարեկան էր։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից մինև 2018 թվականը դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։
Նմանատիպ նյութեր
6469 դիտում
20:30 30-08-2018
Ճապոնացի արվեստագետը յուրօրինակ նվեր է արել Երևանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5155 դիտում
19:50 23-05-2021
Սա «մտածված» վատություն է. արվեստագետը` Արցախում տեղադրված արձանի մասին
Այս բաժնից
442 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
391 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը