211652_close_icon
views-count1152 դիտում article-date 17:28 16-01-2019

ՀՀ տրանսպորտի նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով դեկտեմբեր ամսին ստացվել է 162 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. դեկտեմբեր ամսին ստացվել է 162 հեռախոսազանգ: Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Երևան-Ջրառատ երթուղին սպասարկող միկրոավտոբուսների վարորդները չեն հասնում մինչև նախատեսված վերջին կանգառ՝ ուղևորներին իջեցնելով համայնքի սկզբնամասում՝ պատճառաբանելով, որ համայնքային ճանապարհներն անբարեկարգ են: Պարզաբանման նպատակով նախարարություն է հրավիրվել Երևան-Ջրառատ երթուղին սպասարկող փոխադրող կազմակերպության ղեկավարը: Քննարկման արդյունքում պարզվել է, որ Ջրառատ համայնքի ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է, ինչի պատճառով տրանսպորտային միջոցները շարքից դուրս են գալիս: Հարցի լուծման համար անհրաժեշտ է հրատապ վերանորոգել Ջրառատ համայնքի ճանապարհը, որը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության ենթակայությունից դուրս է: Այնուամենայնիվ, փոխադրողը զգուշացվել է երթուղու սպասարկումը չվացուցակին համապատասխան իրականացնելու վերաբերյալ: «Թեժ գծին» զանգահարած երկու այլ քաղաքացիների դժգոհությունը ևս վերաբերում էր միջմարզային ուղևորափոխադրումներին: Դրանցից առաջինը վերաբերում էր Երևան-Ջրաբեր երթուղին սպասարկող ավտոբուսներին, որոնք, քաղաքացու խոսքերով, առավոտյան և ցերեկային ժամերին ոչ միշտ են պահպանում չվացուցակով սահմանված ժամերը, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես չեն աշխատում: Սահմանված չվացուցակին չհետևելու վերաբերյալ բողոք է ստացվել նաև Երևան-Արտաշատ երթուղու վերաբերյալ: Նշված բողոքներն ուղարկվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի կողմից իրականացվել է տեսչական վերահսկողություն, իսկ փոխադրողներին զգուշացվել է երթուղիների սպասարկումն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան: Չարենցավան-Երևան ճանապարհահատվածում ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ քաղաքացու բողոքին էլ անմիջապես արձագանքել է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը և տվել համապատասխան պարզաբանում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային ավնադողերով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված արագությունը: Նույն ժամանակահատվածում 158 քաղաքացիներ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր