211652_close_icon
views-count3830 դիտում article-date 14:47 16-01-2019

Արմեն Գյուլբուդաղյանցն Իսպանիայում հանդիպել է հանրահայտ մարզիչների հետ. ՖՈՏՈՇԱՐՔ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Հունվարի 15-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկո» ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո մեր մարզիչները հանդիպել են «Ատլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկո» թիմի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի տենդենցների հետ: Երեկոյան կայացել է ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն և լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Օրն ավարտվել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի թանգարան կատարած այցելությամբ: Այսօր մեր մարզիչներին ևս սպասվում է հագեցած օր, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր